Մարտի 7-ին արևելյան մարզաձևերի աշխարհի չեմպիոն, 2017 թվականի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 10 լավագույն մարզիկների թվում հայտնված Դուքանդո կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանի ծննդյան օրն է:
Էդգարը, ով այժմ Միացյալ Նահանգներում է ապրում մեզ հետ զրույցում նշեց, որ կարոտում է Հայաստանը, և հանգամանքների բերումով է բնակվում Միացյալ Նահանգներում: Հայտնի մարզիկը, ամեն դեպքում չբացառեց, որ մի օր կարող է վերադառնալ հայրենիք:
Հավելենք նաև, որ Սողոմոնյանը պատրաստվում է MMA-ում իր հերթական մենամարտին և ռինգ է դուրս գալու գոտու համար: