ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահել է 18+ ֆիլմերի աստղ Ստեֆանի Քլիֆֆորդի դեմ դատը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
Սանդերսը հայտարարել է, որ դերասանուհու և նախագահի միջև կապի մասին լուրերը չեն համապատասախանում իրականությանը, և դա ապացուցված է դատարանով: Մանրամասների համար Սպիտակ տան մամուլի քարտուղարը խորհուրդ է տվել դիմել հենց Թրամփին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի դերասանուհին հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել փաստաթուղթը, որով ինքը պարտավորվել է լռել Թրամփի հետ հարաբերությունների մասին: