ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն աճող սպառնալիք են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, Մոսկվայի և Պեկինի քայլերն ուղղված են աշխարհակարգի և գոյություն ունեցող սահմանների փոփոխությանը. «Այս երկրներն աճող սպառնալիք են ԱՄՆ-ի և դաշնակիցների համար»,-ասել է Ռուդը՝ հավելելով, որ սպառնալիքն ավելի է մեծանալու, հետևաբար ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է մեծացնեն ռազմական ծախսերը:
Ռուդը նաև նշել է, որ ամերիկյան ՀՕՊ-ն այս պահին չի կարող անհրաժեշտ կերպով պաշտպանվել Ռուսաստանինց և Չինաստանից: