Վաշինգտոնում դատարանը կանխամտածված մահափորձի համար մեղադրանք է առաջադրել Էմիլի Խավյերին, ով սամուրայի թրով մի քանի հարված է հասցրել ընկերոջը: Ավելի ուշ Էմիլին խոստովանել է, որ դա արել է այն բանից հետո, երբ ընկերոջ հեռախոսում ծանոթությունների կայք է հայտնաբերել, իսկ լոգարանում՝ այլ կնոջ մազեր:
Հարկ է նշել, որ հարձակումից հետո ոստիկանություն զանգահարել է հենց երիտասարդ աղջիկը:
Ավելի ուշ պարզվել է, որ ամերիկուհին մանրամասնորեն պլանավորել է սպանությունը: Դրա համար նա թուր է գնել, թաքցրել այն, իսկ հարձակման օրը սպասել է մինչև ընկերը կքնի, ինչից հետո մի քանի անգամ հարվածել վերջինիս:
Սպանությունից հետո Էմիլին պլանավորել է ինքնասպանություն գործել: Սակայն, ինչպես երևում է, վերջին պահին նա մտքափոխվել է և որոշել է դիմել ոստիկանություն: