Եվրոպական խորհրդարանը որոշել է դիտարդներ չուղարկե Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին ասված է ընտրությունների համակարգման և ժողովրդավարության աջակցության խմբի համանախագահներ Դևիդ Մաքքալիսթերի և Լինդա Մաքևենի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը չի հետևելու այդ երկրներում նախագահական ընտրություններին, հետևաբար չի մեկնաբանելու դրանց ընթացքն ու արդյունքները: Իսկ եթե Եվրախորհրդարանի պատգամավորներից ինչ-որ մեկը որոշի հանդես գալ որպես դիտորդ, դա պետք է անի բացառապես իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե կառույցի կողմից: