ՎիեննայուՄ դանակի գործադրմամբ երկու հարձակման արդյունքում 4 տուժած կա: Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ հարձակումներից առաջինը տեղի է ունեցել քաղաքի ճապոնական ռեստորաններից մեկի հարևանությամբ: Անհայտ անձը հարձակվել է ամուսինների և նրանց 17-ամյա դստեր վրա:
Դրանից հետո հարձակում է տեղի ունեցել նաև մի 20-ամյա չեչենի նկատմամբ:
Ավելի ուշ ոստիկանությունը մի աֆղանցու են ձերբակալել, ով կասկածվում է երկրորդ հարձակման մեջ:
Դեռ հայտնի չէ, թե որքանով երկու հարձակումները կապ ունեն իրար հետ: