Թուրքիայի կողմից ռուսական «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը լուրջ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Պետր Պավելը, փոխանցում է Breaking Defence-ը:
Պավելի խոսքերով, C-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ, դրա համար այդ համակարգերը գործելու են առանձին՝ առանց ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի հետ համագործակցության:
Բացի դրանից, ՆԱՏՕ-ում կարծում են, որ ռուսաստանցի մասնագետները, ովքեր մեկնելու են Թուրքիա թուրք զինվորականների շրջանում վերապատրաստում իրականացնելու համար, հնարավորություն են ունենալու գաղտնի ինֆորմացիա ստանալ դաշինքի մասին, ինչն էլ կարող է հայտնվել ռուսական իշխանությունների մոտ: