Հասարակություն 

Փոստանջյանը Գոռ Վարդանյանին մեղադրում է ԵԾ կանանց առևանգելու մեջ

«Ես չգիտեմ, թե որ ոլորտի մասնագետն է Գոռ Վարդանյանը, բայց եթե նույնիսկ այդպիսի ունակություններ ունի, պետք է ասել, որ դրանք կարող են կիրառել այն անձինք, ովքեր լիազորված են»,-այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի Երկիր Ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ավագանու նիստի ծեծկռտուքի ժամանակ Գոռ Վարդանյանի պահվածքի և վերջինիս հայտարարության մասին, որ ինքը հակաահաբեկչական մասնագետ է և հակաահաբեչական գործողություն է իրականացրել:

Փոստանջյանի խոսքերով, Վարդանյանը նման լիազորություններ չի ունեցել. «Նրա կողմից այդ հարկադրանքի միջոց կիրառելը, Սոնա Աղեկյանին և Մարինա Խաչատրյանին առևանգելը, դահլիճից հեռացնելը, նրանց գետնին շպրտելը, որևիցե կերպ Վարդանյանի լիազորությունների մեջ չի մտնում և տվյալ դեպքում քրեորեն հետապնդելի արարք է, որը պետք է ստանա քրեաիրավական գնահատական վարույթ իրականացնող մարմնի կողմից»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինը Քննչական կոմիտեն է:

 

 

Նույն շարքից