Քաղաքական Միջազգային 

Գերմանիայում ամենաազդեցիկ գործիչներից մեկը չի լինելու նոր կառավարության կազմում

Գերմանիայի գործող արտգործնախարար Զիգմար Գաբրիելը չի լինելու երկրի նոր կառավարության կազմում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նրա խոսքերով, այդ մասին իրեն ասել են Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը և կուսակցության ապագա նախագահ Անդրեա Նալեսը:

Գաբրիելը հավելել է, որ ինքը շարունակում է մնալ ընտրված պատգամավոր, սակայն ավարտվում է ժամանակաշրջանը, որ ինքը ղեկավար պաշտոն է զվաղեցրել կուսակցությունում:

Նշենք, որ Գաբրիելի քաղաքական կարիերան շարունակվում է մոտ 30 տարի, իսկ մոտ 18 տարի նա ղեկավարի գործառույթներ է կատարել ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ երկրում:

 

Նույն շարքից