Հասարակություն Պատահարներ 

Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքում, կորել է 14 տարեկան երեխա

analitik.am

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են. որ մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից