Հասարակություն գլխավոր 

Երևանի կենտրոնում՝ «Կոնվերս բանկ»-ի ետնամասում, դի է հայտնաբերվել

Մարտի 8-ին, ժամը 22:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 26 շենքի նկուղային հատվածում տղամարդու կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է շենքի կիսանկուղային հարկում՝ ճաղավանդակից կախված:

Փրկարարները իջեցրել են (մոտ 60 տարեկան) անձը չպարզված տղամարդու դին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  դեպքի տեղի է ունեցել  Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող «Կոնվերս բանկ»-ի ետնամասում:

Նույն շարքից