Հասարակություն Պատահարներ 

Տունը գույքով ամբողջությամբ այրվել է. Հրդեհ՝ Գյուրջյան փողոցում

analitik.am

Մարտի 8-ին, ժամը 20:45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տանը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուրջյան փողոցի 1-ին փակուղու թիվ 1 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:06-ին, մարվել՝ 21:42-ին: Ամբողջությամբ այրվել է Ս. Հ.-ին պատկանող տունը՝ գույքով (25 քմ):

Նույն շարքից