Թմրանյութերի և թմրամոլության հարցերով մոնիթորինգի եվրոպական կենտրոնը (European Monitoring Centre for Drugs and Drug Addiction, EMCDDA) զեկույց է ներկայացրել Եվրոպայում թմրանյութերի օգտագործման թեմայով: Զեկույցում ներկայացվել են այն թմրանյութերը, որոնք արգելված են օրենքով:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Եվրոպայում կրկին սկսել են ակտիվորեն օգտագործել կոկային: Այն հատկապես տարածված է Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում:
Ինչ վերաբերում է աշխարհամասի արևելյան շրջաններին, մասնավորապես՝ Չեխիային և Սլովակիային, ապա այնտեղ առավել տարածված է մեթամֆետամինը: Այն սիրված է նաև Արևելյան Գերմանիայում:
Եվրոպացիները սկսել են ակտիվորեն օգտագործել նաև էքստազի: Այն հատկապես տարածված է Նիդերլանդներում, Գերմանիայում և Բելգիայում: