Հասարակություն 

Շիրակի մարզում ձյուն է տեղում. Լարսը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի և Մարալիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նույն շարքից