Քաղաքական Միջազգային 

Թրամփը Կիմ Չեն Ինին «հա» է ասել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական պատասխան է տվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին, ով ցանկություն է հայտնել հանդիպել ԱՄՆ ղեկավարի հետ: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահին կից Ազգային անվտանգության վարչության ղեկավար Չոն Իհ Յոնը:

Վերջինիս խոսքերով, Թրամփը պատրաստ է Կիմ Չենի Ինի հետ հանդիպել մինչև այս տարի մայիսը:

Նշենք, որ Թրամփի հետ հանդիպման մասին Կիմ Չեն Ինի նամակը Միացյալ Նահանգների նախագահին փոխանցել էին հենց հարավկորեացիները:

Նույն շարքից