SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ shamshyan.com