Պենտագոնում հնարավոր են համարում սուզանավերի օգնությամբ Ռուսաստանը ոչնչացնելը: Նման կարծիք հայտնել է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոն Հայթենը, ով թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ-ի 2019 թվականի ռազմական բյուջեի քննարկման ժամանակ: Այս մասին գրում է Լենտան:
«Նրանք չգիտեն, թե որտեղ են գտնվում մեր սուզանավերը, իսկ դրանք ունակ են ոչնչացնել նրանց երկիրը, եթե մենք որոշենք այդ ուղով գնալ»,-ասել է Հայթենը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ նոր տեսակի ռուսական զինատեսակների մասին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր նաև այն մասին, թե որ դեպքում ռուսական միջուկային զենքը գործի կդրվեի: Պուտինի խոսքերով, դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի նկատմամբ նմանատիպ հարձակում իրականացվի: