2016 թվականի հունվարին վիրավորված զինծառայող Ալբերդ Դալլաքյանը պատրաստվում է երկրորդ անգամ վիրահատության ենթարկվել Գերմանիայում: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Թագուհի Օհանյանը, Ալբերտը, ով վիրահատության էր ենթարկվել մարտի 7-ին, իրեն շատ լավ է զգում և պատրաստվում է երկրորդ վիրահատությանը, որը կտևի 4-6 ժամ:
Հիշեցնենք, որ Դալլաքյանն այն զինծառայողն է, ում բուժման համար դրամահավաքի կոչով հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ալբերտի վիրահատության համար անհրաեշտ էր 45 հազար դոլար: