Հասարակություն 

Պայթյուն՝ Կրասնոդարում բնակելի շենքում

Կրասնոդարում 5 հարկանի բնակելի շենքում գազի արտահոսքի արդյունքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասի հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ միջադեպի արդյունքում 6 տուժած կա:

Քաղաքի արտակարգ ծառայություններն իրենց հերթին հայտնում են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Պայթյունը որոտացել է շենքի վերջին հարկում: Միջադեպի արդյունքում շենքը մասամբ փլուզվել է:

 

 

Նույն շարքից