Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Հանրահավաքը հրավիրվել է Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու, քաղբանտարկյալների հարցը բարձրացնելու համար:
Հանրահավաքին մասնակցելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ առանց ԵԼՔ-ի հետ քննարկման: Ամեն դեպքում պետք է նշել, որ ՔՊ-ի անդամները հանրահավաքին մանսակցելու են որպես շարքային քաղաքացիներ: