Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները տղամարդկություն չունեն

analitik.am

Անկարան չի բացառում, որ նոր ռազմական օպերացիա կարող է սկսել Սիրիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա նշել է, որ Անկարան նպատակ չունի գրավել այլ երկրի տարածքներ, այլ ցանկանում է ոչնչացնել տարածաշրջանի ահաբեկիչներին՝ հավելելով, որ իր երկիրն ահաբեկիչների դեմ պայքարելու է ամենուրեք:

Էրդողանը խոսել է նաև Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի մասով ՆԱՏՕ-ի վերաբերմունքի մասին՝ քննադատելով այն և հայտարարելով, որ դաշինքի անդամ երկրները տղամարդկություն չունեցան այդ հարցում Թուրքիայի դեմ դուրս գալու համար:

Նույն շարքից