Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ԶԼՄ-ները հայտնել են Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման վայրը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը տեղի է ունենալու Փհենյանում: Այս մասին հայտնում է Իզվեստյան՝ հղում անելով հարավկորեական իշխանություններին, որոնք հանդես են գալիս միջնորդի դերում:

Հանդիպման վայրի ընտրությունը կանգ է առել Փհենյանի վրա, քանի որ հենց Կիմ Չեն Ինն է հանդես եկել նախաձեռնությամբ: Բացի դրանից, այդ երկրի ղեկավարն արդեն վաղուց չի մեկնում որևէ երկիր՝ Չինաստանից և Ռուսաստանից բացի:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման տեղ ու վայրը դեռ հստակ հայտնի չեն:

 

Նույն շարքից