ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում
2018թ. հունվար-փետրվար ամիսներին մուտքագրվել է 6980 դիմում և գրություն,
որոնցից 234-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից
220-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Այս մասին Analitik.am-ին հայտնում են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունից:
Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և
իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի
միջոցով ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 36 հարցում:
ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 2 հարցում:
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով
տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով
ուղևորափոխադրումներ կազմակերպելու 240 լիցենզիա և ներդիր, անհատ
ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով
ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 3 լիցենզիա և 86 ներդիր,
արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և
(կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝
ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 73
լիցենզիա:
Նույն ժամանակահատվածում 70 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով
անվճար երթևեկելու վկայականներ: