Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. 2rd.am

analitik.am

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,- 2rd.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասով:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել ՀՀ երկրորդ նախագահին:

Նշենք նաև, որ Մարտի 1-ի թեմայով լսումներն ԱԺ-ում կազմակերպել էր ԵԼՔ-ը, իսկ ԱԺ նախագահ աթոռին նստած էր Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից