Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Խոսրով Հարությունյանը նշել է, թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանն արել իր հայտնի հայտարարությունը

analitik.am

«Ես չեմ տեսնում առաջիկայում Սերժ Սարգսյանից զատ ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը լիարժեք իրականացնելու ունակություններով օժտված անհատ, հատկապես՝ ՀՀԿ-ի շարքերում»,-Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ նման թեկնածու չի տեսնում նաև այլ ուժերի շարքերում:

Հարությունյանը նշել է, թե չի ցանկանում ստվերել մյուսներին, սակայն այդ պաշտոնը կարող է ստանձնել միայն Սարգսյանը՝ ճանապարհներ բացելով երիտասարդ կադրերի համար:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե չի պատրաստվում վարչապետ կամ նախագահ դառնալ, Հարությունյանը կարծիք է հայտնել, որ նախագահը այդ հայտարարությամբ նպատակ է ունեցել Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հանրության, փորձագիտական և քաղաքական շրջանակներում պոզիտիվ վերաբերմունք առաջացնել. «Նպատակը միայն դա է եղել: Դա երդում չէ Աստվածաշնչի վրա»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն իր ասածը  դեռ չի  հերքել, չնայած ինքը համոզված է, որ այլ թեկնածու չկա:

Ինչ վերաբերում է ուղղակի որևէ երիտասարդ ՀՀԿ-ականի թեկնածությանը, ապա Հարությունյանը նշել է, որ էքսպերիմենտներ պետք չէ անել:

Նույն շարքից