Բարի օր Հասարակություն 

Մայր Աթոռը չի մեկնաբանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչի սկանդալային հայտարարությունը

analitik.am

Ինչպես հայտնել ենք  Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացնող քահանա Սամուել Աղոյանի՝ Բարեբեր կրակի մասին հայտարարությունը քննադատվել է  եկեղեցական  ներկայացուցիչների  կողմից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ղպտիական եկեղեցուն, որի ներկայացուցիչներն Աղոյանին մեղադրել են ստախոսության մեջ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլի մամուլի ծառայութան ղեկավար Ալեքսանդր Վոլկովը՝ նշելով, որ պետք չէ հանրայնացնել բաներ, որոնք շփոթության մեջ են գցելու հավատացյալներին:

Թեմայի շուրջ Analitik.am-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանել Մայր Աթոռից: Մեր հետ զրուցում Մայր Աթոռի  Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեզ ասաց,  որ Մայր Աթոռը մեկնաբանություններ չի տալիս  այս հարցի շուրջ և խորհուրդ տվեց կապ հաստատել Երուսաղեմի պատրիարքարանի հետ:

Նույն շարքից