Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ղևոնդ Վարդապետն արհեստական է անվանել աղմուկը, որը բարձրացել է Բարեբեր կրակի մասին եկեղեցու ներկայացուցիչ Սամուել Աղոյանի հայտարարության պատճառով:
Ավելի վաղ Աղոյանը հերքել էր Բարեբեր կրակի առեղծվածային ծնունդը, ինչին հավատում են քրիստոնյաները:
«Մենք երբեք չենք հայտարարել, թե կրակն իջնում է վերևից: Այո, նման հրաշքներ եղել են, սակայն դրանք եղել են հրապարակայնորեն»,-ասել է Ղևոնդ վարդապետը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Վարդապետը նշել է, որ կրակը Բարեբեր են համարում, քանի որ Գրիգոր Լուսավորչի աղոթքները կարող են հրաշքներ ծնել, բուժել հիվանդություններ:
Ինչ վերաբերում է հայր Սամուելին, ապա Ղևոնդ վարդապետի խոսքերով, վերջինս հունական եկեղեցու ներկայացուցիչների հետ մասնակցել է կրակը վառելու արարողությանը: