Հասարակություն 

Չեչենական խմբավորումների և Ռամզան Կադիրովի միջև անձնական շփումներ կան. Գերմանական ոստիկանություն

analitik.am

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հետևում է Չեչնիայից և Հյուսիսային Կովկասից մոտ 250 քաղաքացիների Գերմանիայում դրսևորած ակտիվությանը: Քննիչների տվյալներով, այդ մարդիկ մեծ դերակատարում են ունեցել Գերմանիայում կազմակերպված հանցավորության զարգացման հարցում: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Միխայել Նագելը թերթի հետ զրույցում ասել է, որ նախկինում Չեչնիայից ներգաղթած քրեական տարրերը կատարողի դերում էին, բայց այժմ սկսել են ազդեցություն ունենալ կրիմինալ բիզնեսի տարբեր ոլորտներում: Բեռլինում իրենց ձեռքում են կենտրոնացրել թմրանյութերի անօրինական շուկան:

Գերմանիայի ոստիկանությունը մտահոգված է նաև այն հարցով, որ Չեչնիայից ներթափանցած քրեական տարրերը սկսել էն անօրինական ճանապարհով աշխատած գումարները ներդնել օրինական ընկերություններում. Հիմնականում անվտանգության և պաշտպանական ծառայություններ առաջարկող կազմակերպությունների մասին է խոսքը:

Գերմանիայի իրավապահները նաև պնդում են, որ չեչեններից կազմված խմբավորումների և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի միջև անձնական շփումներ և սերտ ֆինանսական համագործակցության կա: Նրանց համոզմամբ, այս հանցավոր խմբավորումների վտանգը չպետք է թերագնահատել:

Նույն շարքից