Հասարակություն 

Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի ներկայացում

analitik.am

Արթուր Սարգսյանի անվամբ բացված ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Ճարտարապետների Միության շենքում սկսվել է Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի  մահվան տարելիցի կապակցությամբ  վերջինիս հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի ներկայացումը և հանրային քննարկումը։

«Խնդրում ենք բոլորին, հուշարձանի հետ կապված ձեր կարծիքը թողնել մեկնաբանությունում։ Հուշարձանի նախագծի ցուցադրումը կշարունակվի մինչև մարտի 16-ը ներառյալ»,-ասվում է ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Արթուր Ռոբերտի Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում  իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ  հասցրել այն գրաված ու արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։

 

Նույն շարքից