Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ կփոխարինի Արմեն Ամիրյանին. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի և մշակույթի նախարարները` հաստատապես:

Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տևական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երևանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (և ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչև բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան… մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաև, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից