ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության 140 անդամներ դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Միացյալ Նահանգների ընտրություններին միջամտելու համար:
Նախագահին ուղարկված նամակում կոնգրեսականները վերջինիս մեղադրում են այն բանում, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահամանելով՝ նա ամերիկյան ընտրական համակարգը խոցելի է դարձրել ռուսական հարձակումների համար:
Կոնգրեսականները նաև հիշեցրել են այն մասին, որ արդեն հունվարի 29-ից պետք է պատժամիջոցներ կիրառվեին նրանց նկատմամբ, ովքեր համագործակցել են ռուսական հետախուզության հետ: