Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի վարչապետեր Գեորգի Կվիրիկաշվիլի և Արտուր Ռեսազադեի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությանը, համագործակցության զարգացմանը և համատեղ տարածաշրջանային նախագծերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցելու երկու երկրների ռազմավարական գործընկերության խորացմանը: Վրաստանի վարչապետն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական գործընկեր է Վրաստանի համար, ում հետ հարաբերություններում կա զարգացման դրական դինամիկա:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են նաև տարածաշրջանի կայունությունը և հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: