ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Պատժամիջոցները երկարաձգվել են մեկ տարի ժամկետով՝ սկսած 2018 թվականի մարտի 15-ից: Սպիտակ տունը որոշումը հիմնավորել է Իրանի կառավարության գործողություններով և քաղաքականությամբ՝ Թեհրանին մեղադրելով ահաբեկչության աջակցության, մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ պատրաստելու մեջ:
Միևնույն ժամանակ շարունակում է ուժի մեջ մնալ պատժամիջոցների մասնակի չեղյալ համարելու պայմանավորվածությունը, որը հաստատվեց Իրանի և վեցնյակի միջև ստորագրված համաձայնագրով:
Հունվարին Թրամփը հայտարարել էր, որ երկարաձգելու է պատժամիջոցները մասնակիորեն չեղյալ համարելու ռեժիմը, սակայն դա լինելու է վերջին անգամ: