Հասարակություն 

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

analitik.am

Հարգելի քաղաքացիներ,

2018 թվականի մարտի 13-ին ժամը 9.00-ից տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասված կապուղու հենասյուների պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

Ճանապարհային ոստիկանություն

 

Նույն շարքից