Հասարակություն Պատահարներ 

Ավտոբուսի մասնակցությամբ վթար՝ Թուրքիայում. Կա առնվազն 10 զոհ

analitik.am

Թուրքիայի հյուսիսում՝ Չորում նահանգում, Ստամբուլից Տոկատ շարժվող ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված բեռնատարին և բռնկվել: Այս մասին հայտնում է NTV-ն՝ հավելելով, որ վթարի արդյունքում ավտոբուսն ամբողջությամբ այրվել է:

Միջադեպի արդյունքում կա առնվազն 10 զոհ, վիրավորների թիվը հասնում է 18-ի: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Նույն շարքից