Հասարակություն 

Դատական նիստի ժամանակ ամբաստանյալը գրիչով հարձակվել է վկայի վրա /տեսանյութ/

analitik.am

ԱՄՆ իշխանությունները հրապարակել են մի տեսանյութ, որն արվել է 4 տարի առաջ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Crips  խմբավորման անդամը դատարանի նիստում փորձում գրիչով սպանել վկային:

Տեսանյութը հասանելի է Сити Deseret News թերթի յութուբյան էջում:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Սիալե Անգիլաու անունով տղամարդը գրիչով հարձակվում վկայի վրա, ով մեկ այլ խմբավորման անդամ է եղել: Անգիլաուին չի հաջողվում ավարտին հասցնել իր գործը, քանի որ պոտենցիալ զոհին հաջողվում է խուսափել հարվածից:

Հրապարակված տեսանյութը հերքում է Անգիլաուի պաշտպանական կողմի պնդումներն այն մասին, որ վերջինիս նկատմամբ գործողություններում իշխանությունները չարաշահել են իրենց լիազորությունները:

 

Նույն շարքից