Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանն ամենաընդունելի թեկնածուն է. Տնտեսագետ

Մարդիկ, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել վարչապետի պաշտոնում, պետք է հիմնավորեն իրենց տեսակետը: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքերով, եղած քաղաքական ներկապնակից Սերժ Սարգսյանը վարչապետի առավել ընդունելի թեկնածուն է. «Պետք է հասկանանք, որ մենք հիմա ընտրում ենք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, եթե որևէ մեկն այլընտրանք ունի, պիտի հիմնավորի, Սերժ Սարգսյանն ամենաընդունելի թեկնածուն է»:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա Մանասերյանի կարծիքով, վերջինս այն գործիչը չէ, ով կբավարարվի ֆորմալ հարցերով. «Նրա փորձառությունն ու հեղինակությունը արժևորել է պետք»:

Տնտեսագետը խոսեց նաև այն մասին, որ նոր կառավարությունում 18 նախարարություն է լինելու: Սա Մանասերյանի պնդմամբ, մեծ թիվ է, և եթե այդ նախարարությունների կեսը դուրս բերվեն, մարդիկ նույնիսկ չեն զգա տարբերություն:

  • 72
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    72
    Shares

Related Articles