Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։ Այս մասին Analitik.am-ին հայտնումմ են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ հայշվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Արտգործնախարարն արժևորեց Շվեդիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը ՀայաստանԵՄ հարաբերությունների և, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ՀՀԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին:

ԱԳ նախարարը ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին կովկասյան և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, միջազգային ասպարեզում գործընթացներին։

  • 58
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    58
    Shares

Related Articles