Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն ԱՄՆ-ին զգուշացրել է ամենածանր հետևանքների մասին

Եթե ԱՄՆ-ը հարվածի սիրիական կառավարական ուժերին, հետևանքները լինելու են ամենածանրը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Մարտի 12-ին ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր գործողություների գնալ Սիրիայում՝ հիշեցնելով 2017 թվականի ապրիլին Շայրաթ ավիաբազային հասցված հարվածի մասին: Ամերիկյան իշխանությունների պնդմամբ այդ բազայից Ասադի ուժերը քիմիական հարձակում էին իրականացրել:

Լավրովը նշել է, որ եթե նմանատիպ հարված ևս մեկ անգամ լինի, հետևանքները լինելու են շատ ծանր: Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում շատ լավ են հասկանում, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ, հետևաբար պետք է գիտակցել, որ նման քայլի գնալ պետք չէ:

  • 63
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    63
    Shares

Related Articles