Քաղաքականություն 

Հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի Ադրբեջանին ավելի ուժեղ պատասխան տալուն. Իսագուլյան

analitik.am

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ մարտի 12-ին սկսված ադրբեջանական զինավարժությունները, որոնց մասնակցում է 25 հազար զինվորական, կարող են ցանկացած պահի վերածվել հստակ գործողությունների, հետևաբար հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի ավելի ուժեղ պատասխան տալուն:

Ինչ վերաբերում  է դրան, որ Բաքուն մեկնարկած զինավարժությունների մասին նախօրոք տեղյակ չի պահել ԵԱՀԿ-ին, ապա Իսագուլյանի խոսքերով սա առաջին դեպքը չէ և միայն անցած տարի 3 նմանատիպ դեպք է գրանցվել, իսկ Հայաստանը պետք է իմանա, որ նման խախտումներ միշտ էլ լինելու են:

Իսագուլյանն անդրադարձավ նաև ստատուս-քվոյին՝ նշելով, որ դա միակ ձևն է կայունության պահպանման համար, այն կպահպանվի դեռ երկար տարիներ և մոտակա 50 տարում այդ մասով պետք չէ փոփոխությունների սպասել:

Նույն շարքից