Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան հայտնել է, թե երբ են կրակելու Ռուսաստանից ձեռք բերվող C-400 համակարգերը

analitik.am

Անկարան Ռուսաստանից ձեռք բերվող C-400 համակարգերն օգտագործելու է բացառապես իր պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ C-400-ները պաշտպանողական համակարգեր են, ոչ թե հարձակողական և օգտագործվելու են միայն խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ իր երկիրը ՀՕՊ համակարգերի կարիք ունի, սակայն ՆԱՏՕ-ում չցանկացան նման համակարգեր վաճառել Անկարային, և ինչպես դաշինքի մյուս անդամները, այնպես էլ Թուրքիան իրավունք ունի զենք գնել իր սահմանները պաշտպանելու համար:

Նույն շարքից