Հասարակություն 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ հիշելով վերջինիս Հայաստանյան այցը

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում:

«Սրբազան Քահանայապետի Ձեր առաքելությունը առաջին իսկ օրվանից միտված է եղել աշխարհում արդարության և հակամարտ կողմերի միջև երկխոսության հաստատմանը։ Մեծագույն հաճույքով եմ արձանագրում, որ այն առանձնացել է նաև հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը նաև ջերմությամբ է հիշել Ֆրանցիսկոս Պապի հետ Սուրբ Աթոռում և Հայաստանում իր հանդիպումները:

Նույն շարքից