Միջազգային Քաղաքականություն 

Մարդասիրական օգնություն Սոբչակին է պետք. Դմիտրի Պոլոնսկի

analitik.am

Ղրիմի կառավարության փոխվարչապետ Դմիտրի Պոլոնսկին  հայտարարել է, որ թերակղզու բնակիչները ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի մարդասիրության օգնության կարիքը չունեն:

«Մարդասիրական առաքելություն երևի թե պետք է հենց նման հայտարարություն անողին է պետք, այլ ոչ թե Ղրիմի հանրապետությանը, որը ակտիվ զարգանում է և բնակչության սոցիալական պայմաններով, ինչպես նաև զարգացման տեմպերով այսօր ՌԴ տարածքում զբաղեցնում է առաջին  հորիզոնականները  », - փոխանցում է Ռիա Նովոստին Պոլոնսկու խոսքերը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Սոբչակը հայտարարել էր, որ դիմել է Ուկրաինայի դեսպանատուն, որպեսզի թույլտվություն ստանա Ղրիմ այցելելու համար: Ուկրաինայի ԱԳՆ-ն այս իրավիճակը որակել է  որպես «քաղաքական շիզոֆրենիա»:

Նույն շարքից