Հասարակություն 

Մխիթարյանի նախկին մարզիչ Մոուրինիոյին մեղադրում են ռուսական արյունոտ փողեր ստանալու մեջ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Քրիս Բրայանթը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ով որոշել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ համագործակցել ռուսական RT հեռուստաընկերության հետ,  հայտնում է The Independent-ն:

«Իմ կարծիքով, դրանք արյունոտ փողեր են, որոնք վճարվելու են ուղիղ ռուսական պետական բյուջեից»,-ասել է բրիտանացի խորհրդարանականը:

Բրայանթն այս հայտարարությամբ հանդես է եկել ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալիի և վերջինիս դստեր թունավորման պատմության ֆոնի վրա: Բրիտանական իշխանությունները Ռուսաստանին եմ մեղադրում այդ թունավորման մոջ և սպառնում են բոյկոտել աշխարիի առաջնությունը, եթե ամեն ինչ հաստատվի:

  • 68
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    68
    Shares

Related Articles