Հասարակություն 

Դատախազությունը մտադիր է մահապատժի դատավճռի հասնել դպրոցում 17 մարդու սպանած 19-ամյա տղայի համար

analitik.am

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատախազությունը մտադիր է հասնել այն բանին, որ Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում 17 մարդու սպանած Նիկոլաս Քրուզը մահապատժի դատապարտվի, հայտնում է  Fox News-ը:

Մեղադրող կողմն արդեն տեղյակ է պահել դատարանին, որ մտադիր է հասնել մահապատժի դատավճռի 19-ամյա տղայի համար, ում մեղադրում են 34 կետով կանխամտածված սպանության մեջ:

Ավելի վաղ երիտասարդը հայտարարել էր, որ կընդունի իր մեղքը, եթե մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտվի:

Հիշեցնենք, որ վերոնշյալ արյունալի հրաձգությունը տեղի ունեցավ այս տարի փետրվարի 14-ին:

Նույն շարքից