Հասարակություն 

Կին դատապարտյալների մասնակցությամբ տեսանյութի «խմորը շատ ջուր է քաշելու». Հարցին անդրադարձել է նախարար

analitik.am

Սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից: Այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուս Տիգրանյանի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հարցազրույցը բողոքի ալիք բարձրացրեց սոցկայքերում: Օգտատերերը համոզված են, որ ռեպորտաժով հաղորդավարուհին և հաղորդումը ծաղրել են ազատազրկման մեջ գտնվող կանանց, ինչն անթույլատրելի է:

Ինչ վերաբերում է հաղորդման հեղինակների տեակետին, ապա նրանց կարծիքով, վիրավորական որևէ բան չի կատարվել:

Հարությունյանը նշել է, որ պատրաստվում է լուրջ քննարկում ունենալ Հ1-ի ղեկավարության հետ: Նախարարն իր մտահոգությունն է հայտնել և անթույլատրելի համարել նման դրսևորումները:

Նույն շարքից