Հայաստան Քաղաքականություն 

Բոլորը կողմ քվեարկեցին զինծառայողների մասին Միհրան Պողոսյանի նախագծին

analitik.am

Այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագիծը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ առաջարկելով Հայաստանից դուրս նախնական կրթական ծրագրով սովորող տղաներին հնարավորություն տալ ուսումն ավարտել հետո զորակոչվել բանակ:

Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո առաջարկներ չէին եղել, իսկ քվեարկության ժամանակ հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին փոփոխություններին:

Նշենք՝ պնդումներ կան, որ Միհրան Պողոսյանն այս օրինագիծը ներկայացրել է աչքի տակ ունենալով իր որդիների շահերը:

Նույն շարքից