Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանին փոխարինելու համար կատաղի պայքարի մեջ են մտնելու ՀՀԿ-ի տարբեր թևերը

analitik.am

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը 2014 թվականին վստահ է եղել՝ ինքը չի լինելու վարչապետ, դրա համար էլ նման հայտարարությունն է արել: Սակայն այժմ այլ իրավիճակ է, ինչ-որ բան է փոխվել, կարելի է ենթադրել նաև, որ Սարգսյանը այս ընթացքում չի գտել այն մարդուն, ով կարող է փոխարինել իրեն:

Լրագրողներիի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ դեռ 2014 թվականին Սերժ Սարգսյանը հնարավոր է ուշադրության կենտրոնում ունեցել է Կարեն Կարապետյանի և Արմեն Սարգսյանի թեկնածությունը, սակայն այս պահին չի փոխանցում իշխանությունը:

Քաղտեխնոլոգի խոսքերով, Սերժ Սարգսյանը սիրում է անակնկալներ և ամեն դեպքում կարող է վերջին պահին չառաջադրել իր թեկնածությունը, սակայն մինչ այս պահը գործողությունները հենց դրան են տանում:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է հետո փոխարինելու Սարգսյանին, Քոչարյանը կարծում է, որ պայքարը միայն ավելի կատաղի է դառնալու և պայքարի մեջ են մտնելու ՀՀԿ-ի տարբեր թևերը:

Նույն շարքից