Հայաստան 

Մենք հայ ենք. սա է մեր երգը

analitik.am

Հոկտեմբերի 8-ը՝ Կոմիտասի ծննդյան օրը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ ձևով։ Նրանք քաղաքային տրանսպորտի վարորդներին ձայնասկավառակներ էին բաժանում, որոնց վրա ձայնագրված էին հայկական ժողովրդական երգեր: Երիտասարդները կոչ էին անում լսել, սովորել և տարածել մաքուր հայկական երգ ու երաժշտություն և այսուհետ մերժել հանրային տրանսպորտում հնչող ցածրորակ երգերը, որոնք ոչ մի կապ չունեն հայկական մշակույթի հետ: Նրանք նաև նշում էին, որ մենք իսկական գոհարներ ունենք, որոնք պարզապես չենք ճանաչում: Ակցիայի կազմակերպիչներն էին «Խազեր» երգչախումբը, Նախախորհրդարանի երիտասարդները, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը: Նրանց խոսքերով՝ սա ոչ թե մեկօրյա ակցիա էր, այլ կրելու է շարունակական բնույթ:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

Նույն շարքից