Քաղաքականություն 

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ հույս հայտնելով, որ երկկողմ կապերն ավելի կամրապնդվեն

ՀՀ նախագահ  ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո  Աբեն.

Ճապոնիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝  Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարևոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, և Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար հուսալի գործընկեր է և հավատարիմ `այնպիսի  հիմնարար արժեքների ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում»:

Ընդգծելով հայ-ճապոնական փոխգործակցությունը մեծ ներուժը, վարչապետը Աբեն հույս է հայտնել, որ ապագայում երկկողմ կապերն ավելի կխորանան ու կամրապնդվեն:

  • 64
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    64
    Shares

Related Articles